Պուտինն ու Սի Ցզինպինը ծրագրում են մասնակցել Ինդոնեզիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

Ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այնպես էլ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ըստ երևույթին, պատրաստվում են մասնակցել Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի գագաթնաժողովին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Սի Ցզինպինը կգա: Նախագահ Պուտինն էլ ինձ ասաց, որ կգա»,- ասել է Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն Bloomberg-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր՝ օգոստոսի 19-ին:

Վիդոդոն Պուտինին ուղարկել է գագաթնաժողովի հրավեր, սակայն Կրեմլը դեռ պաշտոնապես չի հաստատել ՌԴ նախագահի մասնակցությունը։ Bloomberg-ին չի հաջողվել G20-ի գագաթնաժողովին պետությունների ղեկավարների մասնակցության հաստատում ստանալ ո՛չ ռուսական, ո՛չ չինական կողմից։

Արևմուտքում Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին խնդրահարույց են համարում, քանի որ համաժողովին, ի թիվս այլոց, հրավիրվել է Ռուսաստանի կողմից զինված ագրեսիայի ենթարկված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Արևմտյան երկրները կարծում են, որ Ռուսաստանը պետք է քաղաքականապես մեկուսացվի ուկրաինական պատերազմի պատճառով և կասկածի տակ են դրել իրենց մասնակցությունը Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Վլադիմիր Պուտինը նույնպես մասնակցի։

Վերջին տարիներին կտրուկ վատթարացել են նաև ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները։ Դրան նպաստել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցը Թայվան՝ նախագահից և փոխնախագահից հետո ԱՄՆ-ում երրորդ վարկանիշային քաղաքական առաջնորդը, ինչպես նաև ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ:

Ի պատասխան՝ Չինաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Թայվանի մոտ։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի ապստամբ նահանգ և սպառնում է, որ անհրաժեշտության դեպքում ուժով կվերադարձնի այն իր վերահսկողության տակ։

Տաթև Ֆռանգյան