Ռուսական ինքնաթիռները խախտել են Ֆինլանդիայի և Բալթյան երկրների օդային տարածքը

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Հունգարական Gripen կործանիչները, որոնք ներկայում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում հսկում են Բալթյան երկրների օդային տարածքը, օգոստոսի 18-ի առավոտյան որսացել են ռուսական Իլ-76 ինքնաթիռը։ Այս մասին հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Շալայ-Բոբրովնիցկին, գրում է korrespondent-ը։

«Հունգարական կործանիչները վաղ առավոտյան օդ են բարձրացվել անհայտ ինքնաթիռի պատճառով, այնուհետև Gripen-ը, միջազգային ընթացակարգերի համաձայն, հաջողությամբ որսացել և հայտնաբերել է ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որը թռչում էր Բալթիկ ծովի վրայով դեպի հարավ»,- ասել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ ռուսական ինքնաթիռի հետապնդումից հետո Gripen-ը վերադարձել է Լիտվայի «Սիաուլայ» ավիաբազա։

Հունգարիայի ԶՈՒ զորակազմը՝ բաղկացած գրեթե 80 զինվորականից և չորս «Gripen» մարտական ինքնաթիռից, օգոստոսի 1-ից 4 ամսով ՆԱՏՕ-ի հովանու ներքո, Գերմանիայի, Չեխիայի և Իտալիայի հետ միասին, կիրականացնեն Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանության խնդիրները։

Բացի այդ, երկու ռուսական ՄիԳ-31 կործանիչներ կասկածվում են օգոստոսի 18-ին Ֆինլանդիայի օդային տարածքը խախտելու մեջ՝ Պորվու քաղաքի մոտ, որը գտնվում է Ֆիննական ծոցի ափերի մոտ։ Խախտումը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով 06:40-ին, փոխանցում է Reuters-ը։

Տաթև Ֆռանգյան