ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ այն խնդրին, որ ռուս խաղաղապահների կողմից ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ԱԳՆ հայտարարությունից զատ, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք …