Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Նոուրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները: Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա …