Որքան համակերպվենք, ունենալու ենք «Սուրմալու»-ի նման դեպքեր, չինովնիկները վայելելու են իրենց կյանքը․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Սուրմալու»-ի պայթյունից անցել է 6 օր, որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Մարդկանց խախտված իրավունքների և այլ հարցերի մասին Factor TV-ն զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

-Տիկի՛ն Կարապետյանց, սկսենք նրանից, որ պետությունը պետք է ապահովի մարդկանց անվտանգությունը։ Եթե չի կարողացել ապահովել, դրա համար ո՞վ է պատասխան տալիս։

-Համապատասխան մարմինները, որոնք պետք է իրականացնեին վերահսկողություն։ Շատերին թվում է, թե դա ինչ-որ վերացական կատեգորիա է՝ եկան, մտան, ակտը գրեցին, մաքսիմում մի քանի հազար դրամ էլ տուգանեցին, գնացին։ Բայց դա այդպես չի իրականացվում։

Բոլոր այն դեպքերում, երբ տեսնում են, որ կա խախտում և կա լուրջ վտանգ, գուցե կարիք կար նաև ինչ-որ նախաձեռնությա՞մբ հանդես գալու, դիմելու ինչ-որ մարմինների, Կառավարություն։ Ես գիտեմ մոտավորապես ոնց է լինելու։ Կգտնեն, օրինակ, այն տեսուչին կամ այն ամենացածր աստիճան ունեցող սպային վերահսկող մարմիններում ու կասեն, որ մեղավորն ինքն է, իրեն մատաղ կանեն։

–Զոհվածների, նրանց իրավահաջորդների, վիրավորների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ի՞նչ պետք է արվի։ Ինչպե՞ս պետք է հատուցվի, ինչպե՞ս պետք է վերականգնվեն իրավունքները։ Վիրավորներին, հասկանալի է, բուժօգնություն ցուցաբերվել է, դրանով ավարտվո՞ւմ է ամեն ինչ։

-Իրականում՝ ոչ, իհարկե։ Որովհետև պիտի որ արդեն քրեական գործեր հարուցված լինեն։ Պետք է գտնվեն մեղավորները, ու նաև մարդկանց հատուցման մի մասով պետությունն է կրում պատասխանատվությունը, բայց մի մասն էլ պիտի մեղավոր կողմը հատուցի։ Բայց դա շատ երկար ժամանակ կտևի։

–Ասացիք, որ միայն ստորին օղակի մարդկանց են մեղադրելու։ Կա՞ հնարավորություն՝ պարզելու ամբողջ շղթան։ Ստուգումներից տարի ու կես հետո խախտումները չեն վերացվել։

-Այո, պարբերաբար կրկնվող խախտումների վերաբերյալ պիտի զեկուցվեր վերադասության կարգով մինչև նախարար։ Նախարարն էլ իր հերթին պիտի զեկուցեր Կառավարությանը, ասեր, որ կա այսպիսի խնդիր։ Այսինքն, շղթան բավական բարձր է։

Բայց այդքան երկար ու խորը մեր իրավապահ մարմինները երբեք չեն փնտրում, երբեք չեն փորում, չեն էլ փորձում անել, որովհետև այդպես ընդունված է, որ եթե մարդը զբաղեցնում է բարձրագույն պաշտոններ, ինքը ամենապաշտպանվածն է այս երկրում՝ ի տարբերություն ՀՀ շարքային քաղաքացու կամ ստորադաս ատյաններում ծառայողների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան