Գյումրու տրանսպորտի գինը չբարձրացրեցին, սակայն նվազեցրին վարորդների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
Բոլորը

Այսօր հրավիրված Գյումրու ավագանու արտահերթ նիստում քննարկվեցին քաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքին վերաբերող մի քանի կարևոր հարցեր։ Ավագանին որոշեց 8 միլիոն դրամ տրամադրել քաղաքի նոր ձեռք բերված միկրոավտոբուսների պարտադիր ապահովագրության համար։

Երկրորդ կարևոր հարցը ներհամայնքային երթուղիների սպասարկման ուղևորավարձը սահմանելու մասին էր։

Զեկույցով հանդես եկավ նորաստեղծ կառույցի՝ «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մաթևոսյանը՝ տեղեկացնելով, որ տրանսպորտն աշխատեցնում են 100 դրամով՝ ելնելով քաղաքի սոցիալական վիճակից։ Սակայն 2-3 ամիս հետո, երբ երթուղի դուրս բերվեն նոր տրանսպորտային միջոցները, կհաշվարկեն, թե ինչքան է կազմում «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը, ըստ այդմ էլ զեկուցագրով հանդես կգան՝ նոր գին առաջարկելով։

«Այդ հարցով աշխատում ենք «Դաշինք հանուն կանաչ և կայուն զարգացման» կառույցի հետ, այդպես է անունը։ Երկու ամիս հետո կլինի նաև իրենց առաջարկը և կներկայացնենք նոր գինը»,- ասաց Գրիգոր Մաթևոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ վարորդների աշխատավարձը նվազեցնելու են՝ 200 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ, նաև 75 տոկոս հավելավճար են հատկացնելու, եթե, իհարկե, վարորդը առնվազն 28 հազար դրամի չափով եկամուտ կապահովի։ Նա նաև նշեց, որ նորաստեղծ «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 100-ից ավելի աշխատակից։ Երբ նոր միկրոավտոբուսներն ամբողջությամբ երթուղի հանվեն, գուցե ունենան մոտ 200 աշխատակից։ Ըստ նրա՝ այս պահին անհրաժեշտ է կադրերի բաժնի աշխատակից, որը, ցանկալի է, մասնագիտությամբ իրավաբան լինի։

Գյումրու  քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանն էլ
պարզաբանեց, որ վարորդների աշխատավարձի նվազեցման պատճառն այն է, որ «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ն նոր է սկսել գործունեությունը։

«Ավտոբուսային պարկը նոր է հիմնավորվում և շատ ռիսկային աշխատանքներ կան, տեսնում եք, որ նոր միկրոավտոբուսները գիծ առ գիծ ենք մտցնում, դեռ չի երևում շահույթը, չի երևում օգուտը և չեն երևում ընդհանուր ծախսերը։ Այդ ամենը դուրս է գալիս ընդհանուր եկամտից։  Ի սկզբանե ավագանին վարորդների աշխատավարձը հաստատել է 200 հազար դրամ, բայց նոր երթուղին սպասարկելով՝ տեսնում ենք, որ գումարը չի բավարարում»,- ասաց պաշտոնյան։

Ինչ վերաբերում է ուղևորավարձի թանկացմանը, պաշտոնյան պարզաբանեց․ «Գյումրիում տարիներով ապրող մարդիկ ենք, ժողովրդի սոցիալական վիճակից ելնելով՝ չենք ուզում թանկացնել, նույն ձևով կթողնենք, իսկ երբ մեքենաները լիովին շահագործվեն, այդ ժամանակ ծախսերը ի հայտ կգան, հաշվարկներ կանենք, կքննարկենք, կորոշենք՝ կարո՞ղ ենք բարձրացնել փոխադրավարձը, թե՞ ոչ»։

Արմիկ Մովսիսյան