ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ կիրակի ժամանել է Թայվան, հայտնել են կղզու արտաքին գործերի նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Փոխարտգործնախարար Յու (Յու Դալեյը) ջերմորեն ողջունել է Թայվանի վաղեմի բարեկամ սենատոր Մարկիին և նրա միջկուսակցական պատվիրակությանը»,- ասվում է նախարարության Twitter-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Թայվանի Ամերիկյան ինստիտուտը (որը ծառայում է որպես ԱՄՆ դե …

