Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե, իբր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն …

