Օգոստոսի 18-ին բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու»-ի զոհերի հոգիների համար
Հասարակություն
17.08.2022 | 21:21Օգոստոսի 18-ին` ժամը 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։
Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինն ու հորդորում ոլորին միանալ ընդհանրական աղոթքին։