Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցներն արդեն պատրաստ են։ Bloomberg-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն։ «Մենք ունենք պատժամիջոցների մանրակրկիտ մշակված փաթեթ, որը զգալի ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա, բայց կօգնի մեղմել դրանց ազդեցությունն այստեղ՝ ԱՄՆ-ում»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ «պատժամիջոցները պատրաստ են»։ Խոսելով Swift միջազգային վճարային …