ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Ռամկավար ազատական կուսակցության 100-ամյակի առթիվ` մաղթելով ակտիվ եւ արդյունավետ գործունեություն: Ալեն Սիմոնյանն ընդգծել է մեկդարյա կուսակցության կենսունակության եւ ավանդույթների պահպանման կարեւորությունը եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը: …

