Չինաստանի հարավում Boeing 737 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները դեռևս ողջ մնացածների չեն գտել։ Այս մասին հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Չժու Տաոն, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Օդանավում եղել է 123 ուղևոր, որոնց թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան, և անձնակազմի 9 անդամներ՝ երեք օդաչու, հինգ բորտուղեկցորդուհի, մեկ անվտանգության աշխատակից»,- ասել է նա մամուլի ասուլիսի …