Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների վերաբերյալ նախ զեկուցումներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտին և շրջկենտրոններին վերաբերող հարցերը ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարները: Քննարկման օրակարգում …

