Անկարան հերքել է C-400-ի գնման համար Թուրքիայի հետ պայմանագրի վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Երեքշաբթի Ռուսաստանը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Թուրքիային ավելի շատ ՀՕՊ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, սակայն Անկարան արագորեն հերքել է պնդումները, թե նոր գնման պայմանագիր է ստորագրել, գրում է Bloomberg-ը:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն ասել է, թե պայմանագիրը ներառում է ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչների տեղական արտադրությունը Թուրքիայում։

Թուրքիայի պաշտպանական գնումների SSB գործակալությունը հերքել է գնման երկրորդ պայմանագրի ստորագրումը՝ նշելով, որ 2017 թվականի սկզբնական գործարքի կնքումից հետո պայմանների մեջ որևէ փոփոխություն չի կատարվել։

Անկարայի արագ ժխտումն ընդգծում է նրա հավասարակշռող ակտի փոփոխվող բնույթը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Թուրքական կառավարությունը զինում է Կիևին մահաբեր անօդաչու սարքերով, որպեսզի օգնի նրան պաշտպանվել Մոսկվայից, բայց նաև ձեռնպահ է մնում Արևմուտքի պատժամիջոցներին միանալուց, որոնք ուղղված են Ռուսաստանի մասնավոր անձանց և պետական ընկերություններին, որը Թուրքիայի տնտեսության 800 միլիարդ դոլար արժողությամբ գազի և հում նավթի ամենամեծ աղբյուրն է:

Տաթև Ֆռանգյան