Բուհերի ապաքաղաքականացումը Հայաստանում մնում է բաղձալի երազանք. Նարինե Դիլբարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բուհերի ապաքաղաքականացումը Հայաստանում մնում է բաղձալի երազանք: Մեր բուհերի ինքնավարության մակարդակը միջինից ցածր մակարդակում է: Մեզ մոտ քաղաքականացվել՝ նշանակում է շրջապատել քեզ վստահելի մարդկանցով` անկախ կառավարչական որակներից: Շատ վտանգավոր է, երբ վստահելիությունը դառնում է առաջնային գործոն, կրթությունն ու գիտությունն այդ գործընթացից պետք է հեռու պահել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ԵՊՀ դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Ամփոփելով արդեն անցած ուսումնական տարին` նա անդրադառնում է միասնական քննություններին և նկատում, որ թեստերը հաճախ մոլորեցնող են, և դա, կարծես, դիտավորյալ է արվում։

«Ընդունելության քննությունը չպետք է լինի ծուղակ, այլ բաց դարպաս: Եկեք բուհեր հեշտ ընդունենք դիմորդներին, իսկ ընթացքում վատ առաջադիմությամբ ուսանողներին մաղենք. դա է ճկուն մոտեցումը»,- ասում է նա։

Նարինե Դիլբարյանը խոսում է նաև բուհերի գործունեության և աշխատաշուկայի կապի մասին՝ շեշտելով, որ այն բավական թույլ է. «ԿԳՄՍ նախարարությունում պետք է հաշվարկեն՝ առաջիկայում Հայաստանն ինչ մասնագետների կարիք է ունենալու և, ըստ առաջնահերթությունների, համապատասխան ծրագրեր մշակեն: Իսկ կրթական ծրագրերի խոշորացումը, որի մասին խոսվում է, օրինակ, ԵՊՀ-ում, դրական արդյունք չի տալու. մենք ունենալու ենք, այսպես ասած, «ընդհանրական մասնագետներ», մինչդեռ 21-րդ դարը նեղ մասնագիտություններինն է»:

Մեր զրուցակիցը նշում է, որ պետությունը պետք է իր համար առանձնացնի գերակա ուղղություններ և գտնի համապատասխան մասնագետներին խրախուսելու միջոցներ. «Մենք ազգային անվտանգության մասնագետների, հետախույզների, ռազմական տեսաբանների, ինժեներների, ճանապարհաշինարարների խիստ կարիք ունենք: Այս մասնագիտությունները պետք է դարձնենք գրավիչ, սահմանենք բարձր կրթաթոշակներ, զեղչային ճկուն համակարգ: Մեծ սխալ թույլ կտանք՝ կրթական ծրագրերի խոշորացման կեղծ ուղով գնալով»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան