ԱՄՆ-ը և ՌԴ-ն բարձր մակարդակով շարունակում են շփումներն ուկրաինական հարցի շուրջ

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

Ռուսական կողմն ԱՄՆ-ի հետ «աշխատում է» Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ բարձր մակարդակով դեսպանատների միջոցով և հեռախոսային կապերի շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա նաև նշել է «ԱՄՆ-ի աճող ներգրավվածությունն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում», ինչը ԱՄՆ-ին կանգնեցնում է «հակամարտության կողմ դառնալու շեմին», փոխանցում է Ինտերֆաքսը։

«Ես կարող եմ հաստատել, որ մակարդակը, որով մենք շարունակում ենք աշխատանքը, ներառում է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին: Աշխատանքն իրականացվում է ոչ միայն մեր երկու երկրների դեսպանատների, այլև հեռախոսային շփումների միջոցով: Պահի լրջությունը ոչ ոք չի թերագնահատում»,- ասել է Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:

«Մենք չենք ցանկանում էսկալացիա, մենք ցանկանում ենք խուսափել մի իրավիճակից, երբ Միացյալ Նահանգները դառնա հակամարտության կողմ, բայց մենք մինչ այժմ մյուս կողմից պատրաստակամություն չենք տեսնում այդ նախազգուշացումներին իսկապես խորը և լրջորեն վերաբերվելու մասին»,- ասել է նա:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվան զգուշացրել է, որ «ԱՄՆ-ի ավելի ակնհայտ, ավելի խորը ներգրավվածությունը այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, իրականում ԱՄՆ-ին կանգնեցնում է հակամարտության կողմի վերածվելու շեմին»։

Տաթև Ֆռանգյան