Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարող է ավարտվել մեկ օրում, սակայն ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը մտադիր է շարունակել հարձակումները։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Քիրբին այսպես է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ակնկալիքները, որ պատերազմը մինչև այս տարեվերջ կավարտվի, իրականություն կդառնան։ «Մենք կցանկանայինք, …

