«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Պատահարի վայր այցելած ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերից մեկ հետ, ով լավ ծանոթ է տեղանքին և կարող է օգնել որոնողափրկարարական աշխատանքներին: Փամբուխչյանը տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտեից հատակագծեր պահանջել՝ նկուղային հարկերում ավելի մանրակրկիտ զննում անցկացնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։

