Ինչպե՞ս է ադրբեջանցի լրագրողը հայտնվել Աղավնոյում և Բերձորում․ նրան ռուս խաղաղապահներ են ուղեկցել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ադրբեջանական Haqqin.az կայքի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը շրջում է Աղավնոյում ու Բերձորում, իրականացնում նկարահանումներ, շփվում տեղացիների հետ ու վերջում կայքի էջերում է հայտնվում նախ՝ հոդվածը, հետո արդեն՝ տեսանյութը։ Ֆաթուլաևը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է շրջում ու հենց նրանց ներկայությամբ որպես ռուս լրագրող ներկայանում։

11 րոպե տևողությամբ տեսանյութում հարցազրույցներ գրեթե չկան, միայն փոքրիկ պատառիկներ, հիմնականում կադրեր են փողոցներից, դրանց մի մասն էլ արված են ավտոմեքենայով ընթացքից։ Ֆաթուլաևին նաև Աղավնոյի գյուղապետարան են ուղեկցում, որտեղ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի, ռեժիսոր Արշակ Զաքարյանի ու Աղավնոյի մի քանի բնակիչների ներկայությամբ հարցազրույց է արված։

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ռեժիսոր Արշակ Զաքարյանից։ Ըստ նրա՝ Ֆաթուլաևը հարցը ձևակերպում է՝ ասելով, որ երբ 90-ականներից հայերը եկան այստեղ ապրելու, Չավուշյանն ուղղում է՝ ասելով, որ 90-ականներին փախստականներն են եկել, իսկ հայերն այստեղ ապրել են նվազագույնը 4-րդ դարից սկսած, որովհետև կա 4-րդ դարի եկեղեցի, բայց հարցազրույցից Ֆաթուլաևը միայն փոքրիկ հատված է հրապարակել, որովհետև բովանդակությունը գոհացնող չէր։

Ինքը՝ Ֆաթուլաևը, համայնքապետին ներկայացել է որպես միջազգային լրագրող, բայց՝ ռուսերենով։

Factor TV-ն պարզաբանում խնդրեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակից։ Լուսինե Ավանեսյանն այսպիսի պատասխան տվեց․ «Արցախի Հանրապետության իշխանությունները կապի մեջ են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ։ Ինչպես արդեն իսկ պարզաբանվել է ԱՀ ԱԽ գրասենյակի կողմից՝ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության՝ արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի Ադրբեջանի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների մուտքը։ Հուսով ենք, որ նման սադրանքներն այսուհետ կբացառվեն»։

Հարցին՝ արդյո՞ք ադրբեջանցի լրագրողները մուտք են գործել առանց Արցախի բարձրագույն ղեկավարության իմացության՝ ուղիղ պատասխան չստացանք, բայց այդ հարցի պատասխանը կարելի է գտնել հենց տեսանյութում, որտեղ մի քանի տեղ երևում է ռուս խաղաղապահների մեքենայի հետ նաև Արցախի Ազգային անվտանգության ծառայության ուղեկցող մեքենան։

Սա, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով, վերջերս Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում է տեղի ունեցել։ Թեպետ բաց տեքստով չի ասվել, սակայն սա ենթադրում է նաև ինֆորմացիայի փոխանակում, ինչն էլ, ըստ իրավապաշտպանի, արվում է հիմա։

Խտրական վերաբերմունքի առաջինը հենց հայ լրագրողներն են հանդիպել, վերջին շրջանում մի շարք լրագրողների մուտքն Աղավնոյի տարածք պարզապես արգելվել է, իսկ միջազգային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լրագրողական գործունեություն ծավալել Արցախում, պետք է հավատարմագրվեն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունների կողմից, բայց դրանից հետո էլ նրանց մուտքի թույլտվությունը երաշխավորված չէ, և եղել են դեպքեր, երբ հավատարմագրում անցած միջազգային լրագրողներին պարզապես արգելվել է Արցախ մտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան