Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել զոհված զինծառայողների ավելի քան 1000 մարմին, ՌԲԿ-ին ասել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, որը «հատուկ ռազմական գործողության» (պատերազմի) խորհրդարանական համակարգող խմբի անդամ է։ Նրա խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել 41 ռուս զինծառայողի մարմին, գրում է Meduza-ն։ Պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է մարմինների փոխանակման մասին՝ հղում անելով աղբյուրին, առանց մանրամասներ …

