«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգություն է հայտնել քաղաքական և հանրային դիսկուրսում զարգացող ատելության խոսքի և անհանդուրժողականության խոսույթով, որը վերջին օրերին առավել սրվել է նախընտրական քարոզչության շրջանակում։ Առաքելությունը  ուշադրություն է հրավիրել Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճին և դրա հետևանքներին։

«Ըստ այդմ, առնվազն հանրամատչելի տեղեկատվության հիման վրա Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, նրան առաջադրված մեղադրանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով, ինչպես նաև, որպես հետևանք, կալանավորման միջնորդությունը, համարում ենք առերևույթ չհիմնավորված և անօրինական։

«Ականատեսի» գնահատմամբ՝ Օսիպյանի արտահայտությունները, թեև պարունակել են կոշտ և սուր, որոշ մասով անհարիր խոսույթ պարունակող քաղաքական քննադատություններ, այնուամենայնիվ գտնվել են քաղաքական քննադատության շրջանակում, այդ թվում՝ Արցախում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները քննադատող արտահայտությունները և հանդիպմանը նախորդած սոցիալական ցանցում արված գրառման մեջ տեղ գտած խոսույթը։

Ընդ որում, տվյալ իրավիճակում նրա ընդդիմախոս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվել են ոչ պակաս կոշտ և անգամ ավելի սուր գնահատականներ ու արձագանքներ, ինչը վկայում է փոխադարձ էմոցիոնալ և քաղաքական բախման մասին։

Ընդ որում, Ն․Փաշինյանի դեպքում խիստ մտահոգիչ և անընդունելի են Արցախից բռնի տեղահանված անձանց ուղղված անպատշաճ արտահայտությունները, որոնք հերթական անգամ սրում են հանրային տրամադրւթյուններն ու խորացնում բևեռացումը։

Նման պայմաններում կողմերի արտահայտությունները, անհրաժեշտության դեպքում, վերջիններիս նախաձեռնությամբ կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես վիրավորանքի կամ զրպարտության իրավական համատեքստում։ Սակայն դրանք չեն կարող ողջամտորեն որակվել որպես խուլիգանություն, քարոզչությանը խոչընդոտում կամ առավել ևս՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնել կամ քարոզել»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտորդական առաքելությունը կոչ է անում իրավապահ մարմիններին դադարեցնել անհիմն և քաղաքական ենթատեքստ ստեղծող քրեական հետապնդումը, առաջնորդվել բացառապես իրավունքի գերակայության, օրինականության և համաչափության սկզբունքներով, ինչպես նաև զերծ մնալ քաղաքական գործընթացների նկատմամբ որևէ միջամտության կամ ազդեցության տպավորություն ստեղծող գործելակերպից։

«Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ատելության խոսքից և քաղաքական հակառակորդների դեմ անհանդուրժողականության խորացմանն ուղղված խոսույթից՝ նպաստելով հանրային համերաշխության և իրավական պետության սկզբունքների պահպանմանը»,- նշում է առաքելությունը։

Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել, միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում։ Օսիպյանի ձերբակալության մասին Factor.am-ը տեղեկացել էր ՆԳՆ-ից։ Նշենք, որ համացանցից հեռացվել էր նաև նրա ֆեյսբուքյան էջը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրառում էր արել։

Փաստաբանը հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։

Հիշեցնենք, որ Օսիպյանը քարոզարշավի ընթացքում մոտեցել էր վարչապետին և հարցեր ուղղել Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի, ինչպես նաև Արցախի նախկին իշխանություններին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ։ Իրավիճակը զրույցի ընթացքում սրվել է, Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել է հեռանալ։