Ուկրաինայում հացահատիկի բերքի զգալի նվազում է սպասվում պատերազմի ֆոնին։ Այս մասին հայտարարել է գերմանական Baywa կոնցեռնը՝ հիմնվելով արբանյակային տվյալների գնահատման արդյունքների վրա, գրում է ERR-ն։ Ըստ Baywa-ի՝ ուկրաինական դաշտերում այժմ հասունանում է 22,48 մլն տոննա ցորեն։ Վերջին չորս տարվա միջին ցուցանիշի համեմատ՝ սա նշանակում է 17 տոկոսով նվազում։ Միաժամանակ, համաշխարհային շուկայում մոտ 20 մլն տոննա ցորեն …

