Տեղահանված մի խումբ արցախցիներ զրկվել են վարձակալած բնակարանում բնակվելու հնարավորությունից

Լուրեր

05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Բոլորը

2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը:

Ինչպես նշում է Արցախի Հանրապետության դատախազությունը՝ ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ հաստատվել էր պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգը, որի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հիշյալ ծրագրի շահառու չի հանդիսանում պետական ծրագրերի շրջանակներում գնված, կառուցված (վերակառուցված) կամ վերանորոգված և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակտարածքում բնակվող անձը:

Կառավարության հիշյալ որոշումն ընդունելուց հետո պետական միջոցներով վերանորոգված անշարժ գույքի մի շարք սեփականատերեր տեղահանված քաղաքացիներից պահանջել են ազատել բնակարանը, քանզի վերջիններս 40.000-ական դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն և, ենթադրաբար, չեն կարողանալու վարձավճար վճարել կամ պահանջված չափով վճարել:

Արդյունքում տեղահանված քաղաքացիները մի դեպքում զրկվել են այն բնակարանում բնակվելու իրավունքից, որտեղ պետությունը վերանորոգում էր կատարել, մյուս կողմից էլ չեն կարող ստանալ դրամական աջակցություն, քանի որ հիշյալ ծրագրի շահառու չեն: Ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատեր-պետություն հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով տուժել է տեղահանված քաղաքացին:

Նկատի ունենալով, որ քննարկվող դեպքում առկա են պետական միջոցների հաշվին անհիմն հարստանալու, պետության հետ կնքված գործարքը միակողմանի և ապօրինաբար խզելու կամ պետության հետ գործարք կնքելուց հրաժարվելու դեպքեր, ուստի ԱՀ դատախազություն ներկայացված դիմումի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում մեկնարկել են դատախազական ստուգումներ: Պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ցանկը ստանալու համար հարցումներ են ուղարկվել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ: