Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Հ-43 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գնդեվազ-Ջերմուկ հատվածից։ «Կատարվում են ձնաբքից լցված հատվածների մաքրման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։ Նշենք, որ վերջին օրերին ձյան աննախադեպ տեղումները խնդիրներ են առաջացրել հանրապետության մի շարք շրջաններում․ որոշ հատվածներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մի քանի մետրի։