Սերբիան կկարողանա Ադրբեջանից էլեկտրաէներգիա ձեռք բերել շահավետ պայմաններով: Այս մասին հայտարարել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գրասենյակից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կիրակնօրյա հեռախոսազրույցից հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Սերբիայի ղեկավարը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ բավարար էլեկտրաէներգիա ապահովելու համար օգնություն ստանալու նպատակով։ Ալիևն արձագանքել է խնդրանքին՝ խոսելով Ադրբեջանից շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա գնելու վերաբերյալ համաձայնագրի հաստատման մասին։ …

