Բաքուն համագործակցում է ավելի քան 50 երկրների առաջատար ընկերությունների հետ՝ իր ռազմատեխնիկական զինանոցը համալրելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ռազմատեխնիկական ոլորտում աշխարհի առաջատար երկրների հետ համագործակցությունը զարգացնելուց բացի՝ Ադրբեջանը զարգացնում է իր կարողությունները նաև հայրենական պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ներկայում Ադրբեջանը սերտորեն համագործակցում է աշխարհի ավելի քան 50 երկրների առաջատար ընկերությունների հետ ավիացիայի, նավիգացիայի, սարքաշինության և …

