Ինչպես են կեղծվում ռուս-ուկրաինական պատերազմի փաստերը․ թիրախում ՀՀ-ի քաղաքացիներն են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Գրեթե 200 օր ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմի ընթացքին։ Պետություններն այս պատերազմի արդյունքով են պայմանավորում նոր աշխարհակարգի ձևավորումը։ Այս պատերազմի ընթացքում փորձության է ենթարկվում միջազգային իրավունքը՝ որպես պետությունների միջև կոնֆլիկտները լուծելու հիմնական և ընդունելի գործիք։ Արդյո՞ք այն դեռ ողջ է։ Թերևս, այս բարձր գինն է պատճառը, որ պատերազմի կողմերը չափազանց մեծ տեղ են տալիս քարոզչությանը, տեղեկատվական դաշտում պայքարին։

Պատերազմական քարոզչությունն ու կեղծիքը նոր երևույթ չեն․ ֆաշիստական Գերմանիայում կար պատերազմական պրոպագանդայի հատուկ ինստիտուտ, որը ղեկավարում էր Լուսավորության և քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը։ Նա ստի միջոցով փորձում էր բարձր պահել ռազմաճակատում անհաջողություններ կրող գերմանացիների ոգին՝ Հիտլերին ներկայացնելով ազգի հայր։ Եվ միայն 21-ամյա մի աղջնակ՝ Սոֆի Շոլը ուսանող ընկերների հետ թռուցիկներ բաժանելով՝ կարողանացավ գերմանացիներին հասցնել ողջ ճշմարտությունը պատերազմի մասին՝ ճեղքելով գեբելսյան պրոպագանդայի պատը։

Պատերազմական քարոզչության հոսքերն ակտիվորեն շրջանառվում են նաև Հայաստանում։ Ինչպե՞ս է փորձ արվում կեղծել պատերազմը տեղեկատվական դաշտում։

Factor TV-ի տաղավարում այս թեմայով քննարկմանը մասնակցում են Տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը,  «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, լրագրող և Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։