«Սուրմալու»-ի կրկնության վտանգ. խախտումներով գործող բենզալցակայանի հարակից շենքում ահ ու դողով են ապրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Աղբյուր Սերոբ 52 շենքի բնակիչներն արդեն 10 տարուց ավելի է՝ ապրում են հավանական  պայթյունի վտանգի զգացողությամբ։ Բնակելի շենքից ընդամենը մի քանի քայլ այն կողմ խախտումներով գործում է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության բենզալցակայանը։ 

16 քաղաքացու կյանք խլած «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունն աչքի առաջ ունենալով՝ շենքի բնակիչները պարզապես խնդրում են Հայաստանի և Երևանի իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել, որ իրենք էլ նույն ճակատագրին չարժանանան։

Բնակիչների ահ ու սարսափը դարձած «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ»-ի բենզալցակայանը գործում է խախտումներով։ Քաղաքաշինության և տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմնից Factor TV-ին փոխանցեցին, որ 2022 թվականի հունիսի 20-ից 22-ն իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ բենզինի լիցքավորման կետից ու բենզաբաքերից պահպանված չեն դեպի հարևան շինություններ նվազագույն 25 մ հեռավորությունը։

Աղբյուր Սերոբ փողոցում վերջին օրերին միմյանց հաջորդող երեք հրդեհ է եղել, այրվել են տներ և մեկ մեքենա։ Բնակիչներին այս իրավիճակն ավելի է մտահոգում՝ անհանգստացած են, որ մի օր էլ բենզալցակայանը կհրդեհվի։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներ հայտնաբերել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության մի շարք բենզալցակայաններում։ Տեսչական մարմնից հայտնում են, որ, մասնավորապես, Աղբյուր Սերոբ 52/7 հասցեի բենզալցակայանի գործունեությունը պետք է դադարեցվի։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին հայտնեցին, որ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատշաճ կերպով գրավոր տեղեկացվել է գործունեությունն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Սակայն Factor TV-ն այսօր արձագագրեց, որ բենզալցակայանը շարունակում է սպասարկել քաղաքացիներին։

Խախտումներով գործող բենզալցակայանի դեմ բնակիչները դեռ հիմնադրման օրերից են պայքարել, սակայն նշում են, որ սեփականատիրոջ կողմից սպառնալիքներ են եղել։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ Քորփորեյշն» ընկերության հիմնադիրն ու միակ սեփականատերը Աշոտ Սալազարյանն է։ Նշենք, որ Աշոտ Սալազարյանը ՀՀ քաղաքական դաշտում հայտնի կերպար չէ, մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել բիզնեսի շուկայում խոշոր խաղացող լինելու համար։ Ըստ հրապարակումների՝ Սալազարյանը ռուսական հատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալ է։

Խախտումներով գործող բենզացակայանի գործունեության և բնակիչների բարձրաձայնած խնդիրների շուրջ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Աշոտ Սալազարյանից։ Սակայն ինչպես մեր այցելության ժամանակ, այնպես էլ զանգերի ընթացքում «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ Քորփորեյշն» ընկերություն գլխավոր գասենյակից փոխանցում էին, որ սեփականատերն այնտեղ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան