Փառատոների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ տարեդարձին նվիրված Արվեստների փառատոների 2022թ. գագաթնաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 12-15-ը Երևանում։ Միջոցառումն այս անգամ կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից․ հայտնում են փառատոնի լրատվական ծառայությունից։ Սպասվող 4-օրյա հանդիպումները նշանավորելու են Ասոցիացիայի հաջորդ տասնամյակի համագործակցությունը փառատոների հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի միջև: «Ready, steady, join us: 70 Years-On» խորագիրը կրող …

