Հրայր Թովմասյանը, կինը, երեխաներն ու ևս 2 անձ հրավիրվել են Դատախազություն

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար և Մերի Թովմասյանները, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը և Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից:

Հիշյալ անձինք ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում կարող են ներկայանալ ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Ըստ Դատախազության՝ Թովմասյանները պետք է ներկայանան սեպտեմբերի 7-ին:

Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Նրա սանիկին՝ Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ է ձեռք բերել հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է, որ Թովմասյանը ձեռք է բերել «Կենտրոն» նոտարական գրասենյակի տարածքը:

Ռոզա Վարդանյան