Lufthansa-ի օդաչուները պատրաստվում են հերթական գործադուլին

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները պատրաստվում են հերթական գործադուլին՝ աշխատանքային պայմանների բարելավման և աշխատավարձերի բարձրացման բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Չնայած հակառակ պնդումներին՝ Lufthansa-ն դեռ չի կապվել մեզ հետ և չի ներկայացրել նոր առաջարկ։ Բանակցությունների ևս մեկ փուլ կկայանա երեքշաբթի»,- հայտնել է Vereinigung Cockpit (VC) օդաչուների արհմիությունների միավորումը։

VC-ի ներկայացուցիչը հավելել է, որ Lufthansa-ն կարող է կանխել չորեքշաբթի նախատեսված երկօրյա գործադուլը, եթե «լուրջ առաջարկ» անի:

Անցյալ ուրբաթ՝ սեպտեմբերի 2-ին, Lufthansa-ի օդաչուներն արդեն մեկօրյա գործադուլ էին կազմակերպել, ինչը հանգեցրել է Գերմանիայից ավելի քան 800 չվերթի չեղարկման, ինչից տուժել է մոտ 130․000 ուղևոր: Ըստ Lufthansa-ի՝ ակցիայի արդյունքում ընկերությունը 32 մլն եվրոյի վնաս է կրել։

Արհմիությունները պահանջում են 5,5 տոկոսով բարձրացնել 5000 օդանավի հրամանատարների և առաջին օդաչուների աշխատավարձերն արդեն այս տարի և դրա ավտոմատ կապը գնաճի հետ:

Lufthansa-ն այս պահանջներն անվանել է չափազանցված՝ նշելով, որ եթե դրանք կատարվեն, ընկերության ծախսերն աշխատավարձերի և անձնակազմի համար առաջիկա երկու տարում կավելանան ավելի քան 40 տոկոսով կամ 900 միլիոն եվրոյով: Ընկերությունում ընդգծել են, որ սա բացարձակապես անընդունելի է։

Տաթև Ֆռանգյան