Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը «ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ ռազմական առումով Թուրքիային հավասար չէ»

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը հավասար չէ իր երկրին քաղաքական, տնտեսական կամ ռազմական առումներով, գրում է Անադոլու գործակալությունը։

«Ցանկանում եմ ձեզ ևս մեկ անգամ հիշեցնել Հունաստանի մասին, որը վերջին շրջանում ուժեղացրել է իր ճնշումն ու ամբարտավանությունը մեր երկրի նկատմամբ։ Հունաստանը մեզ հավասար չէ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ ռազմական հարաբերություններում, դրա համար էլ հանդիսանում է մեր հակառակորդը»,- ասել է Էրդողանն Անկարայում կառավարության նիստից հետո։

Նա նշել է, որ «Թուրքիան, որպես խաղաղության, հանգստության, զարգացման և արդարության ներկայացուցիչ այս տարածաշրջանում», որտեղ վերջին շրջանում լարվածությունը մեծացել է, շարունակում է կատարել իր պարտականությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Էրդողանն ու Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ պարբերաբար սպառնում են Հունաստանին։ Մասնավորապես, օրերս էլ Էրդողանն Աթենքին կոչ էր արել հիշել պատմությունն ու դասեր քաղել՝ նշելով, որ մեկ գիշերվա ընթացքում թուրքական ուժերը կարող են ներխուժել Հունաստան։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիան)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան