Բորիս Ջոնսոնը հանդես է եկել հրաժեշտի ելույթով

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Բորիս Ջոնսոնը հրաժեշտի ելույթ է ունեցել Դաունինգ սթրիթում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի դարպասների մոտ։ Արդեն այսօր նա կմեկնի Շոտլանդիայի Բալմորալ ամրոց, որտեղ Եղիսաբեթ II-ի առջև պաշտոնապես կհրաժարվի բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնից և թագուհուն կներկայացնի իր իրավահաջորդ Լիզ Թրասին, գրում է Euronews-ը։

«Ես հպարտ եմ, որ կատարել եմ իմ կուսակցության հանդեպ ստանձնած պարտավորությունները: Նրանք բարի եղան ինձ ընտրել 1987 թվականից ի վեր ձայների ամենամեծ մեծամասնությամբ: Մենք Brexit իրականացրեցինք՝ համոզվելով, որ Բրիտանիան կրկին հպարտորեն զբաղեցնում է իր տեղը աշխարհում»,- ասել է Բորիս Ջոնսոնը։

Պաշտոնը թողնելուց հետո Բորիս Ջոնսոնը կպահպանի իր տեղը Համայնքների պալատում։

«Ես ասում եմ իմ գործընկեր պահպանողականներին, որ ժամանակն է վերջ տալ քաղաքականությանը, տղանե՛ր: Մենք բոլորս պետք է համախմբվենք Լիզ Թրասի և նրա ծրագրի շուրջ ու ծառայենք այս երկրի ժողովրդին: Շնորհակալություն բոլորին, ովքեր հետևել են ինձ և իմ ընտանիքին վերջին երեք տարիների ընթացքում, ներառյալ իմ շանը՝ Դիլանին: Միշտ իմ կուսակցությանն ասել եմ՝ «եթե Դիլանը և իմ կատու Լարին կարող են հաղթահարել իրենց դժվարությունները, ապա Պահպանողական կուսակցությունը նույնպես կարող է հաղթահարել»,- կատակել է Ջոնսոնը։

Բորիս Ջոնսոնը ստիպված է եղել լքել վարչապետի պաշտոնը բազմաթիվ սկանդալներից հետո, ներառյալ՝ լոքդաունի ժամանակ Դաունինգ սթրիթում խնջույքները:

Տաթև Ֆռանգյան