Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ Արցախում փակ ճանապարհներ չկան՝ միջշրջանային և միջպետական ճանապարհները ժամը 12:00-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ,Հերհեր համայնքներ տանող ճանապարհները: Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան-Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային …