Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Սերդար Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարի կապակցությամբ
Քաղաքականություն
21.08.2022 | 18:35Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ:
Իր գրառումը Ռուբինյանը հասցեագրել է թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին և Թուրքիայի արտգործնախարարությանը։
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-նշված է Ռուբինյանի գրառման մեջ։