Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի անդրանիկ նիստը

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները վերհանելու, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու և միասնական լուծումներ առաջարկելու նպատակով ձևավորվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհուրդ․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ օրերս կայացել է խորհրդի անդրանիկ նիստը: Ավելի քան 30 անդամից բաղկացած խորհրդի կազմում ընդգրկված են հեղինակավոր, փորձառու ճարտարապետներ, ինժեներներ, բնագավառի այլ մասնագետներ, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարները: Խորհրդի մասնագիտական քննարկմանն են դրվելու նաև քաղաքաշինական և ճարտարապետական առումով կարևորություն ներկայացնող քաղաքաշինական օբյեկտների, ճարտարապետական համալիրների ու կառուցապատման նախագծերը:

Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է համագործակցության նման ձևաչափի ստեղծման նպատակը և խորհրդի աշխատանքների կազմակերպման կարգը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին կարևոր նախաձեռնությանը մասնակից լինելու համար՝ նա ընդգծել է մասնագիտական հանրության անմիջական մասնակցությամբ ոլորտի հիմնախնդիրների լուծման առավել արդյունավետ տարբերակներ վերհանելու կարևորությունը:

Առաջին նիստի ընթացքում քաղաքաշինական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին: Առաջարկներն ամբողջացնելու նպատակով որոշվել է ժամանակ տրամադրել ներկաներին՝ դիտարկումները գրավոր ներկայացնելու համար:
Քաղաքաշինական խորհրդի նիստերը լինելու են պարբերական: