«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով օրեր առաջ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Պաշտպանական կողմը  միջնորդել է ամբողջությամբ բեկանել և փոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և  գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության, կամ դատավճիռը՝  Լևոն Սարգսյանի նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ:

Հիշեցնենք՝ հունիսի 30-ին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Լևոն Սարգսյանին  դատապարտել էր 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար:

Factor.am-ի հետ զրույցում Սարգսյանի պաշտպան Դավիթ Հունանյանը նշեց, որ բողոքարկման հիմքերը բավականին շատ են եղել: Մասնավորապես, ըստ պաշտպանի՝ Լևոն Սարգսյանի մեղադրանքը ձևակերպված է եղել թերի, իսկ քրեական պատասխանատվությունը՝ անհատականացված չէ.

«Անհասկանալի է՝ ինչ ապացույցով է հաստատված բնակելի տան վրա ավազակային հարձակման արարքը, սույն քրեական գործով արված բոլոր քննչական, դատավարական գործողություններն ապօրինի են ի սկզբանե: Դատարանն ապացուցված է համարել Լևոն Սարգսյանի մեղքը՝ հիմնվելով դատապարտյալների ցուցմունքի վրա այն պայմաններում, երբ այդ դատապարտյալները դատական նիստում խոստովանել են, որ ստել են, երբ տվել են ցուցմունք Լևոն Սարգսյանի դեմ: Բացի այդ, գործը քննած դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պետք է հայտներ ինքնաբացարկ, քանի որ ուներ կանխակալ վերաբերմունք այս գործի նկատմամբ»,- մանրամասնեց Հունանյանը:

Վերաքննիչ բողոքը դատարան է ստացվել սեպտեմբերի 2-ին և մակագրվել դատավորներ Արսեն Նիկողոսյանին,  Վազգեն Ռշտունուն և Արշակ Վարդանյանին։

Նշենք, որ Սարգսյանից բացի ամբաստանյալի աթոռին է նաև նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, որը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Այս պահին վերջինս ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Սարգսյանը կալանավորված է մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հավելենք՝ մեղադրական ճառի ժամանակ դատախազը պահանջել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 9 տարի ժամկետով ազատազրկման, պաշտպանական կողմը միջնորդել էր արդարացման դատավճիռ կայացնել:

Ռոզա Վարդանյան