Մայիսի 1 ին, ժամը 07:17-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի 1-ին դպրոցի մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմեն Բազոյան փողոցում գտնվող տնակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:52-ին, մարվել՝ 08:35-ին: …