Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավագանու անդամ Նարեկ Պալյանի լիազորությունները դադարեցվել են։ «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Նարեկ Պալյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է քաղաքապետի որոշման մեջ։

