ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մեջ չի մտնի, բայց Ռուսաստանին համարժեք պատասխան կտա իր դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է։ Մենք պատերազմի մեջ չենք մտնի Ուկրաինայում, բայց համարժեք կպատասխանենք, եթե գոնե չնչին հարձակում լինի ցանկացած դաշնակցի վրա»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է A Haber հեռուստաալիքը։