Լիբանանից Աղավնո, հիմա էլ՝ Էջմիածին․ տեղահանված ընտանիքը հավաստագրով Հայաստանում տուն չի կարող գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թամար Դումբալյանը թերթում է լուսանկարներն ու հիշում, թե ինչ ուրախությամբ էին 7 տարի առաջ Աղավնոյում բնակարանամուտ տոնում, իսկ այսօր կարոտով միայն լուսանկարներն է նայում։ 7 տարին 7 վայրկյանի պես անցավ։

Դումբալյանները Լիբանանից էին Արցախ տեղափոխվել։ Երեխայի ծնվելուց հետո որոշել էին, որ դուստրը հայկական դպրոց պետք է հաճախի հենց Արցախում։ Ասում է ՝ սփյուռքահայերի մոտ Արցախն առանձնահատուկ զգացողություններ է արթնացնում։ Բայց դրական զգացումները փոխվեցին աննկարագրելի ցավալի ապրումների, երբ իմացան, որ պետք է ազատեն տունն ու հեռանան։

Դումբալյաններն Էջմիածնում են տուն գտել, հիմա վարձով են բնակվում, բնակարանի համար ամսական 115․000 դրամ են վճարում։ Պետությունից դեռ աջակցություն չեն ստացել, դիմումը գրել են, որ բնակվարձի փոխհատուցման 40․000-ական դրամները ստանան, բայց դեռ չեն ստացել։ Միայն 250․000 դրամ են ստացել Կարմիր խաչի կոմիտեից, որ իրերը կարողանան տեղափոխել, բայց իրերը բարերարների օգնությամբ են տեղափոխել ու խնայած 250․000-ով տան 2 ամսվա վարձն են վճարել։ Հետո ինչ են անելու՝ չգիտեն։

Դումբալյաններն ասում են՝ նույնիսկ ցանկության դեպքում հիմա չեն կարող Արցախում բնակվել, քանի որ տիկին Թամարի ամուսինը՝ Վարուժը՝ հաշմանդամության կարգ ունի, բուժում է ստանում Հայաստանում։

Հիմա տան աշխատող միակ ձեռքը տիկին Թամարն է, լիբանանյան ուտեստներ է պատրաստում ու վաճառում։

Աղավնոյում հացի փռում էր աշխատում, հաց, լավաշ, լահմաջո, պիցցա էր պատրաստում։ Աղավնո այցելած հյուրերն առանց իր լահմաջոն համտեսելու չէին հեռանում՝ ասում է։ Հիմա գումար վաստակելու միակ միջոցը տնային պատվերներն են, որ հիմնականում Երևանից են լինում։

Դժվարությունները շատ են, բայց հաղթահարելի։ Ասում են՝ չեն սիրում դժգոհել, փորձում են հարմարվել, ամեն ինչ զրոյից ստեղծել։ 11-ամյա դուստրը նկարահանման պահին դպրոցում էր։ Ամենից դժվարը նրա համար է՝ ասում է մայրը։

Դստեր խնդրանքով տնից առաջինն այս կակտուսն են վերցրել, որ միասին էին աճեցրել, իսկ հիշողությունները հավերժ մնացին այնտեղ՝ Աղավնոյում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան