Համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու գործը դատարանում է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ավարտվել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև` տուժածների շրջանակը, հափշտակության և փողերի լվացման մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, հիմնավորվել է, որ Երևանի 26-ամյա բնակչի կողմից 2020-2022 թվականներին «facebook.com» սոցիալական կայքում, որպես վարկային կազմակերպության էջեր, ստեղծվել են «Money Man credit», «Universal Credit», «Universal Credit՛», «Universal Credit UCO» և «Global Credit» անհատական տվյալներով օգտահաշիվներ և ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ, իրականությունը խեղաթյուրելով, բանկային քարտի կամ «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ՝ ընկերոջ հետ համատեղ, պարզել են օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները և դրանց կցված բջջային հեռախոսահամարներին, ելքային փոխանցումներ կատարելու նպատակով, ստացված գաղտնաբառերը:

Այնուհետև, օգտատերերին հավաստիացրել են, թե նրանց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառը հանդիսանում է որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ, և ապօրինի տիրապետելով նրանց անվամբ և նույնականացման տվյալներով «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակներին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել թվով 65 օգտատերերի էլեկտրոնային դրամապանակներին և տնօրինելով նշված անձանց հաշիվները, փոխանցումներ կատարելու եղանակով, հափշտակել դրանցում առկա ընդհանուր 6,729,703.4 ՀՀ դրամ գումար, որից 4,251,823.4 ՀՀ դրամը 26-ամյա երիտասարդը հափշտակել է խմբի կազմում, իսկ 2,477,880 ՀՀ դրամը՝ միայնակ:

26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Վերջինիս ընկերոջը ևս մեղադրանք է ներկայացվել՝ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում քաղաքացիներին պատճառված վնասից 2,900,000 դրամը վերականգնվել է:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ: