ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է «Երիտասարդությունը մեր պետության ու հասարակության վաղվա ճարստարապետն ու շինարարն է, մեր ինքնության պահապանն ու զարգացման պատասխանատուն։ Այս առումով հատկապես կարևորվում է պետության կողմից երիտասարդների համար կրթական, մշակութային, սոցիալական ու հանրային տարբեր ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծմանը միտված ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը: …

