Ներքին Հանդի՝ երեկվա կրակոցների հետևանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Ներքին Հանդում հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմը վիրավոր ունի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը. «Գյուղի բնակիչ չի, զինվորական ա, ոնց որ թե՝ «Երկրապահ»-ից, դիրքերում ա վիրավորվել։ Հիմա լավ ա արդեն, էդքանը գիտեմ»։

Բաղդասարյանը նախօրերին մեզ հետ զրույցում նշել էր, որ հաստատված հրադադարից հետո՝ սա Ներքին Հանդի ուղղությամբ արձակված առաջին կրակոցներն էին. «Կրակել են մոտ 10 րոպե տևողությամբ՝ տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներից։ Բնակավայրերի ուղղությամբ, բարեբախտաբար, չեն կրակել»,- պատմել էր Բաղդասարյանը։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից ինտենսիվ կրակ էին բացել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ։ Հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի հակառակորդը կիրառում էր նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմից զոհվածների կամ անհետ կորածների թիվը 207 է։

Ռոզա Վարդանյան