Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ

Լուրեր

03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
Բոլորը

Ադրբեջանի ՆԳՆ կիբերհանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, համագործակցելով ուկրաինացի գործընկերների հետ, բացահայտել է Ուկրաինայում գործող կիբերխարդախների կազմակերպված ցանցը, որի թիրախում եղել են Ադրբեջանի բնակիչները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր ցանցի գործունեությունը կազմակերպվել է Ուկրաինայի մի շարք քաղաքներում ստեղծված «զանգերի կենտրոնների» միջոցով, որոնք գործել են տարբեր սպասարկման գրասենյակների անվան տակ։ Հանցավոր ցանցում նոր մասնակիցներ ներգրավելու նպատակով «Տելեգրամ» մեսենջերում տեղադրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքի հայտարարություններ՝ բարձր աշխատավարձի խոստումով։ Արդյունքում մի շարք երկրների քաղաքացիներ ներգրավվել են Ուկրաինայի տարածքում ապօրինի գործող այդ կենտրոնների աշխատանքներում։

Խարդախները զանգահարել են Ադրբեջանի քաղաքացիներին և կիրառել հոգեբանական մանիպուլյացիայի տարբեր մեթոդներ։ Ներկայանալով որպես իրավապահ մարմինների, բջջային օպերատորների, բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներ՝ նրանք քաղաքացիներին կեղծ տեղեկություններ են հաղորդել, թե նրանց բանկային հաշիվներով կասկածելի գործարքներ են իրականացվում, իրենց գումարները վտանգի տակ են, բանկային քարտերը կարգելափակվեն կամ իրենց անունից ապօրինի ֆինանսական գործարքներ են կատարվում։ Այլ դեպքերում օգտագործվել են կեղծ ներդրումային առաջարկներ՝ բարձր եկամուտ ստանալու խոստումով։

Հոգեբանական մանիպուլյացիայի միջոցով ցանցի մասնակիցները քաղաքացիներին դրդել են հապճեպ որոշումներ կայացնել, իրենց միջոցները փոխանցել իբր անվտանգ հաշիվների, բացահայտել բանկային քարտերի տվյալները, SMS-ով ստացվող հաստատման կոդերը և այլ գաղտնի տվյալներ։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հետ համագործակցության շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել և Ադրբեջան են տեղափոխվել 11 անձինք, որոնք աշխատել են Կիևում գործող ապօրինի զանգերի կենտրոններում։ Նրանց թվում են ցանցի գլխավոր կազմակերպիչներ Նարիման Իսկենդերովը, Էլսուն Ալիևը, Էլշադ Մուսաևը և Էլշեն Շուքյուրովը, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։

Պարզվել է, որ Ռուսլան Զաքիրովը, Յասաֆ Բայրամովը, Էլսևեր Մամեդովը, Դմիտրի Դուշինը և Ռուսլան Մատվեևը «Տելեգրամի» միջոցով կապ են պահպանել արտերկրում գտնվող ցանցի մասնակիցների հետ և ներգրավված են եղել կիբերխարդախությամբ ստացված միջոցների օրինականացման գործընթացում։ Նրանք գողացված գումարները կուտակել են իրենց տնօրինության տակ գտնվող բանկային քարտերի հաշիվներում, պահել դրանց մի մասը՝ որպես տոկոս, իսկ մնացածը փոխարկել կրիպտոարժույթի և փոխանցել արտերկիր։

Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Խմբավորման պարագլուխների նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Մյուս ձերբակալվածների նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի