Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համաձայնության է հասել տարեվերջից հետո Իսրայելին ԱՄՆ-ի օգնությունը դադարեցնելու հարցում։

«Նրանք դրա կարիքը չունեն»,- առավոտյան Fox & Friends հեռուստահաղորդման եթերում ասել է Թրամփը։

«Մենք նրանց ավելի շատ օգնություն ենք տրամադրում, քան որևէ մեկին, և նրանք այլևս դրա կարիքը չունեն։ Մենք դա արել ենք տարիներ շարունակ։ Ես նույնպես արել եմ, բայց Իսրայելը շատ զարգացած երկիր է։ Նրանք դրա կարիքը չունեն։ Եթե ունենային, ես կասեի՝ շարունակեք տրամադրել օգնությունը»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ այդ գաղափարը հենց Նեթանյահուինն է եղել։ Նա ակնարկել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել նաև այն նպատակով, որպեսզի դեմոկրատները չկարողանան Իսրայելին ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսական օգնությունն օգտագործել որպես փաստարկ՝ հանրապետականներին քննադատելու համար։

Թրամփն ասել է, որ մոտ 4 միլիարդ դոլարի օգնությունը «ձախակողմյան այդ խելագարների լավագույն փաստարկն է»։

«Ինչո՞ւ պետք է տուժենք Էլ-Սայեդի նման խելագարների հարձակումներից»,– հարցրել է նա՝ նկատի ունենալով Միչիգան նահանգից Դեմոկրատական կուսակցության՝ Սենատի թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդին, որն Իսրայելին տրամադրվող օգնությունը դարձրել է իր նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։

«Հանեք դա  օրակարգից»,- ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք դադարեցվելու է նաև սպառազինության վաճառքը, Թրամփը պատասխանել է. «Իհարկե ոչ, նրանք կարող են գնել այն, ինչ ցանկանում են»։ Երեքշաբթի հարցազրույցի ընթացքում նա նաև գովազդել է ԱՄՆ-ում Patriot զենիթահրթիռային համակարգերի և Tomahawk թևավոր հրթիռների նոր գործարանների կառուցումը։

ԱՄՆ-ը Իսրայելին տարեկան 3,8 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրում 2016 թվականին ստորագրված 10-ամյա համաձայնագրի շրջանակում, որի գործողության ժամկետն ավարտվում է 2028 ֆինանսական տարում։ Թրամփը չի հստակեցրել՝ արդյոք «տարեվերջը» նշանակում է, որ համաձայնագիրը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի