Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
Բոլորը

Ամերիկյան վերահսկողություն Սյունիքում, ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայություն և Իրանի սահմանների մոտ նոր ռազմական ազդեցություն․ սրանք TRIPP նախագծի շուրջ ռուսալեզու Telegram ալիքների տարածած պնդումներից են։

Հենց այս պնդումների հետքերով են գնացել «Ամփոփ Մեդիայի»  մեր գործընկերները։ Ի՞նչ պայմաններ են սահմանված TRIPP-ի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերում, ի՞նչ լիազորություններ է ունենալու ամերիկյան ընկերությունը, արդյո՞ք դրանք ենթադրում են Հայաստանի տարածքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողություն, և կա՞ որևէ հիմք նախագիծը ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հետ կապելու համար։

«Թվեր կային, որոնք իրականում համաձայնագրից էին բխում։ Ինչպես են աշխատում այս մանիպուլյացիոն ծրագրերը։ Նրանք վերցնում են հենց համաձայնագրրից բխող կիսաճշմարտություններ։ Մենք գիտենք, որ Իրանն իրականում ունի մտահոգություններ, նաև գիտենք այն փաստը, որ 99 տարի նախատեսվում է պայմանագրով, բայց կոնտեքստից կտրվում է այն հանգամանքը, որը Հայաստանի բաժնեմասը 26 տոկոսից դառնալու է 49 տոկոս»,- նշում է լրագրողը։

Սեդայի խոսքով՝ ընթերցողին կարող է թվալ, թե ԱՄՆ-ն արդեն ստացել է Հայաստանի տարածքում 99 տարվա հողօգտագործման իրավունք։ Համաձայնագրով՝ TRIPP-ի իրականացման տարածքներում ամերիկյան ընկերությանը կտրամադրվեն հողօգտագործման և զարգացման բացառիկ իրավունքներ, սակայն Հայաստանը կշարունակի մնալ շահագործման իրավունք տրամադրող միակ կողմը:

«Եթե Հայաստանը տրամադրում է իր տարածքը և ստորագրում է փաստաթուղթը իր տարածքի համար, ԱՄՆ-ն չի կարող այն որևէ մեկին նվիրել կամ պատվիրակել, որովհետև դա միայն ՀՀ-ի իրավունքն է»,- ընդգծում է նա։

Տելեգրամյան ալիքը ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայության մասին պնդումը հիմնավորում է Իրանի հոգևոր առաջնորդի նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությամբ, ըստ որի՝ TRIPP նախագիծը կարող է հանգեցնել Իրանի հյուսիսային սահմանների մոտ  Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությանը։

«ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի մասին ոչ մի խոսք չկա, անգամ հաշվել եմ՝ բավականին մեծ հաճախականությամբ նշվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը այստեղ պահպանվում է»,- ասում է լրագրողը։

Լրագրողը նաև նկատել է, որ այս մոլորեցնող պնդումներով հրապարակումը կարճ ժամանակում տարածվել է ռուսալեզու մի շարք այլ ալիքներում, որոնք նախկինում ևս աչքի են ընկել կեղծ տեղեկություններ տարածելով։

«Ամենավատն ու վտանգավորը ինչն է մեզ համար, որ իրենք շատ մեծ լսարան են գրավում ․ 20-ից մինչև 30 հազար հետևորդներ ու դիտումներ ունենալը բավականին բարձ ցուցանիշ է»,- շեշտում է Սեդան։

Սեդան արձանագրել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Իրանցի պաշտոնյաների հրապարակային խոսքը  ժամանակի ընթացքում մեղմվել է։ Թեև Թեհրանը շարունակում է մտահոգված լինել իր սահմանների մոտ ամերիկյան հնարավոր ներկայությամբ, սակայն նշում են, որ Հայաստանցի գործընկերները վստահեցրել են՝ նախագծի իրականացումը և դրանում ԱՄՆ ներգրավվածությունը Իրանի համար վտանգ չեն ներկայացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան