Եվրոպայի երևանյան մրցաշարը նոր նշաձող կսահմանի: Այսօր հրավիրված ասուլիսում այս կարծիքը հայտնեց Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Մենք նմանատիպ խոշոր մարզական իրադարձություն վաղուց չենք հյուրընկալել Հայաստանում և թե´ պետությունը, թե´ ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են լավագույնը` մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այն գնահատականները, որ ստանում ենք …