Ռուսական օդանավակայաններում մասնակի մոբիլիզացիայի հայտարարության ֆոնին աժիոտաժի մասին տեղեկատվությունը խիստ ուռճացված է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Օդանավակայաններում ինչ-որ աժիոտաժի մասին տեղեկատվությունը խիստ չափազանցված է։ Այնտեղ կան անցակետեր և այլն։ Այդ կապակցությամբ շատ կեղծ տեղեկություններ են հայտնվում»,- ասել է Պեսկովը։ Օդանավակայաններից սոցցանցերում հրապարակված լուսանկարները, սակայն, այլ բան են …

