ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին մեղադրել է ՄԱԿ-ին անդամակցության հիմնական սկզբունքները խախտելու մեջ։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկիր, փորձել ջնջել ինքնիշխան պետությունը քարտեզից: Ռուսաստանը անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական դրույթները»,- ասել է Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։ Նա միջուկային զենք կիրառելու Մոսկվայի սպառնալիքները «անպատասխանատու» է անվանել։ …

